ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

«BUVARDO» Ինտերնետ-խանութ ,տեղակայված www.buvardo.com , «AB PELLE» LLC («AB PELLE» Limited Liability Company) դոմենային անունով և 8 Yervand Kochar St, Yerevan 0070, Armenia իրավաբանական հասցեով, որը գործում է  Ռոման Ծատուրյան-ի անունից կանոնադրության հիման վրա  (այսուհետ՝ Վաճառող) , հայտարարում է Հրապարակային Օֆերտա Ապրանքատեսակի  հեռավար վաճառքի վերաբերյալ։

1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

1.1. Հրապարակային Օֆերտա (այսուհետ՝  Օֆերտա) Վաճառողի Հրապարակային առաջարկ,  հասցեագրված անհայտ անձանց խմբին, Վաճառողի հետ առուվաճառքի հեռահար պայմանագիր կնքել (այսուհետ՝ Պայմանագիր) տվյալ Օֆերտայում ներառված պայմաններով, ներառյալ բոլոր Հավելվածները։

1.2. Ապրանքների պատվեր՝ Ինտերնետ-խանութի կայքում, գնորդի կողմից նշված գնման առաջարկում Ինտերնետ-խանութի Օպերատորի կողմից՝ հստակ նշված ապրանքների տեսականուց։

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.1. Գնորդի կողմից ապրանքի պատվեր, որը տեղակայված է Ինտերնետ-խանութի կայքում նշանակում է, որ Գնորդը համաձայն է տվյալ Օֆերտայում ներկայացված բոլոր պայմանների հետ։

2.2. Ինտերնետ-խանութ կայքի տնօրինությունը իրավասու է կատարել փոփոխություններ տվյալ Օֆերտայում, առանց Գնորդին ծանուցելու։

2.3. Օֆերտայի գործողության ժամկետը սահմանափակված չէ, եթե հակառակը նշված չէ Ինտերնետ-խանութի կայքում։

2.4. Վաճառողը Գնորդին տրամադրում է ամբողջական և արժանահավատ տեղեկություն ապրանքի վերաբերյալ, ներառյալ սպառողի տվյալների վերաբերյալ հիմնական տեղեկությունը։ 

3. ԱՊՐԱՆՔԻ ԱՐԺԵՔԸ   

3.1. Ցանկացած ապրանքի արժեքը նշված է Ինտերնետ-կայքում.

3.2. Վաճառողը իրավունք ունի միակողմանի փոփոխել ցանկացած ապրանքի արժեքը։

3.3. Գնորդը իրավունք ունի՝ հաստատել կամ չեղարկել ապրանքի ձեռքբերման Պատվերը, եթե Վաճառողի կողմից արժեքը փոփոխվել է ապրանքը պատվիրելուց հետո։

3.4. Գնորդի կողմից արդեն վճարված ապրանքի արժեքի փոփոխություն Վաճառողին չի թույլատրվում։

3.5. Վաճառողը ապրանքի առաքման արժեքը նշում է  www.buvardo.com կայքի  DELIVERY  բաժնում, կամ տեղեկացնում է Գնորդին պատվերը օպերատորի կողմից  ձևակերպելու ժամանակ՝ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով։

3.6. Գնորդի կողմից վճարման պարտականությունը համարվում է կատարված, գումարի 100%-ը Վաճառողին հասնելու դեպքում։

3.7. Գնորդի և Վաճառողի միջև հաշվարկները կատարվում են www.buvardo.com կայքի PAYMENTS բաժնում նշված կարգով։

4. ՊԱՏՎԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄ     

4.1. Գնորդի կողմից ապրանքի պատվերը կատարվում է հեռախոսով՝ Օպերատորի միջոցով կամ Ինտերնետ-խանութի կայքի ծառայության միջոցով՝ որը նշված է  https://buvardo.com/emarket/cart/ բաժնում։

4.2. Ինտերնետ-խանութում գրանցվելիս Գնորդը պարտավորվում է ներկայացնել ներքոնշյալ գրանցման տվյալները՝

4.2.1. Գնորդի կամ վերջինիս կողմից նշված անձի՝ (ստացողի) ազգանունը, անունը, հայրանունը.

4.2.2. հասցեն՝ որով պետք է կատարվի առաքումը.

4.2.3. էլ. Փոստի հասցեն.

4.2.4. Կոնտակտային հեռախոսահամար.

4.3. Գնորդի կողմից ընտրված ապրանքի՝ անվանումը, քանակը, տեսականին, արտիկուլը, գինը նշվում է Ինտերնետ-խանութի Գնորդի զամբյուղում 

4.4. Եթե Վաճառողին անհրաժեշտ է հավելյալ տեղեկություն, ապա Վաճառողը իրավունք ունի հայցել այն Գնորդից։ Գնորդի կողմից վերջինս չտրամադրելու դեպքում Վաճառողը ընտրված ապրանքի համար պատասխանատվություն չի կրում։

4.5. Օպերատորի միջոցով պատվերի ձևակերպման ժամանակ (սույն օֆերտայի 4.1 կետ) Գնորդը պարտավորվում է տրամադրել սույն Օֆերտայի 4.2 կետում նշված տեղեկությունը։

4.6. Գնորդի կողմից սույն օֆերտայի պայմանները ընդունված  են համարվում, Ինտերնետ-խանութի գրանցման նմուշում պահանջվող տեղեկությունը լրացնելու կամ Օպերատորի միջողով պատվեր ձևակերպելու եղանակով։ Օպերատորի միջոցով պատվերը ձևակերպելուց հետո  Գնորդի մասին տեղեկությունը գրանցվում է Վաճառողի տվյալների բազայում։ Ընտրված ապրանքի պատվերը հաստատելով՝ Գնորդը Վաճառողին է տրամադրում համապտասխան տեղեկությունը սույն Օֆերտայի 4.2 կետի դրույթներին համապատասխան։

4.7. Վաճառողը պատասխանատվություն չի կրում տեղեկության պարունակության կամ արժանահավատության համար, որոնք տրամադրվել են Գնորդի կողմից Պատվեր ձևակերպելիս։

4.8. Գնորդը կրում է պատասխանատվություն՝ Պատվերը ձևակերպելիս տրամադրված տեղեկության արժանահավատության համար։

4.9. Գնորդի և Վաճառողի միջև՝ հեռահար եղանակով առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված Վաճառողի կողմից Գնորդին վճարման վերաբերյալ փաստաթուղթն ուղարկելու պահից։

5. ԱՊՐԱՆՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ

5.1. Գնորդը կատարում է 100% կանխավճար ապրանքի համար։

5.2. Վճարումը կատարվում է Ինտերնետ-խանութի կայքում դեբետային կամ կրեդիտ քարտի միջոցով, անկանխիկ գումարային միջոցները Վաճառողի հաշվարկային հաշվեհամարին փոխանցելու եղանակով։

5.3. 10 աշխատանքային օրվա ընթացքում չվճարված պատվերները կչեղարկվեն։ 

6. ԳՆՈՐԴԻՆ ԱՊՐԱՆՔԸ ԱՌԱՔԵԼԸ և ՓՈԽԱՆՑԵԼԸ

6.1. Վաճառողը Գնորդին է մատուցում ապրանքի առաքման ծառայություն, Ինտերնետ-խանութի կայքում նշված միջոցներից մեկով։

6.2. Եթե հեռահար եղանակով առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) կնքված է Գնորդին Ապրանքը առաքելու պայմանով, ապա Վաճառողը պարտավոր է Պայմանագրով սահմանված ժամկետում առաքել Ապրանքը Գնորդի կողմից նշված վայր, եթե Գնորդի կողմից առաքման վայր նշված չէ, ապա Ապրանքն առաքվում է գրանցման կամ բնակության վայր։

6.3. Ապրանքի առաքման վայրը Գնորդը նշում է Ապրանքի ձեռքբերման Պատվերը ձևակերպելիս։

6.4. Գնորդին ապրանքը առաքելու ժամկետը բաղկացած է մշակման և առաքման ժամկետներից։

6.5. Առաքված ապրանքը փոխանցվում է Գնորդին, իսկ Գնորդի բացակայության դեպքում յուրաքանչյուր անձին ով կտրամադրի անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, որը կհաստատի Պայմանագրի կնքումը կամ Ապրանքի առաքման ձևակերպումը։ 

6.6. Ապրանքի վերաբերյա տեղեկությունը հասցվում են Գնորդին ապրանքին կից տեխնիկական փաստաթղթերով, ապրանքանիշերի վրա, պիտակավորման կամ այլ եղանակով, որն ընդունված է Ապրանքների առանձին տեսակների համար։

6.7. Ապրանքի համապատասխանության հաստատման պարտադիր տեղեկությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության տեխնիկական վերահսկողության գործող օրենսդրության կարգով, և պարունակում են տեղեկություն փաստաթղթի համարի վերաբերյալ, որը հաստատում է վերջինիս գործողության ժամկետի և վերջինս տրամադրած կազմակերպության վերաբերյալ տեղեկության համապատասխանությունը։          

6.8. Ապրանքի վերադարձի կամ փոփոխման, այդ թվում գումարային միջոցների վերադարձը հնարավոր է www.buvardo.com կայքի RETURN&REFUND բաժնում նշված կարգի պայմաններին համաձայն։

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Տվյալ համաձայնության պայմանների խախտման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն, տվյալ Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։

8. ՓՈՐՍ-ՄԱԺՈՐ

8.1. Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատասխանատվությունից կողմերն ազատվում են անհաղթահարելի հանգամանքների առաջացման դեպքում։

Համաձայն եմ Պայմանագրի հետ