ՈՐԱԿ
Գործարանում իրականացվում է գործընթացի եվ նյութերի չընդհատվող եվ բազմամակարդակ հսկողություն։ Ձևվածքները, կարը և թելը հստակ են և ընդգծված։ Նյութերի մատակարարումը կատարվում է սահմանափակ քանակով Իտալիայի կաշեգործական գործարաններից։
Ձեռքի աշխատանքի որակի հիմնական երաշխիքը՝ իհարկե վարպետների խումբն է։ Նրանք՝ փորձի և գիտելիքի կուտակման ճանապարհն անցած մարդիկ են, որոնք համախմբված են ընդհանուր գաղափարի շուրջ։

ԿԱՅԶԵՆ
Ձեռնարկությունում օգտագործվում է որակի վերահսկման համակարգ,հիմնված ճապոնական Կայզեն գաղափարի վրա։ Դա փիլիսոփայական գաղափար է,որը ընկած է ամենալավ , ժամանակակից որակի վերահսկողության մեթոդների հիմքում։
Կայզեն նշանակում է պերմամենտական կատարելագործություն։ Արտադրության մեջ Կայզեն նշանակում է ստանդարտների,տեխնոլոգիաների,պայմանների , չափանիշների արդյունքների գնահատման անընդմեջ կատարելագործություն,որտեղ ներգրավված են բոլորը՝ թոփ-մենեջերից մինչև սովորող։



Կայզեն-ը արթնացնում է մտածողությունը, ուղղված գործընթացի կողմնորոշվածությանը,քանի որ,ավելի բարձր արդյունքներ ստանալու համար հարկավոր է սկզբում կատարելագործել գործընթացները։
Ավելին,Կայզեն-ը նախատեսված է մարդու, աշխատանքի եվ պայմանների սկզբունքների կատարելագործման համար։ Այն կտրուկ հակադրում է արևմտյան շատ մենեջերների գաղափարներին,ովքեր կողմնորոշված են արդյունքի և վիճակագրական տվյալների վրա։


Դա գործընթաց է, որտեղ բարելավման գործընթացը անդադար և անվերջ է։ Խնդիր առաջանալու դեպքում,արտադրությունը ամբողջովին դադարեցվում է, խնդիրը գտնելու և արմատայնորեն կանխելու նպատակով։
Տեխնոլոգիական գործընթացի եզրափակիչ փուլում, պատրաստված ապրանքների 100%-ը վերահսկվում է ձեռնարկության բարձրագույն ղեկավարության կողմից։