ԿԱՇՎԻ ՄԱՍԻՆ
Մենք օգտագործում ենք Իտալիայից ներկրված կաշի։ Ապրանքի որակը երաշխավորված է իտալացի կաշեգործների վարպետությամբ ,ովքեր , պահպանելով ավանդույթները,միաժամանակ առաջատար դիրքերում են,թելադրելով համաշխարհային նորաոճ թրենդներ։ BUVARDO-ն արտադրվում է բացառապես երկու կատեգորիայի կաշիներից՝ Full Grain և Cuoietto։

FULL GRAIN ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԿԱՇԻ
Full Grain (ամբողջական հատիկ՝ մակերեսի պահպանված կառուցվածք) կատեգորիա,որը համարվում է որակի,բնականության ու բնության գագաթնակետ։ Դա կաշվի ուսային հատվածն է։ Կովի կաշի,հիմնականում Ֆրանսիայից և Շվեյցարիայից։ Հաստությունը 2մմ։ Բնական նախշը,գծերը և կնճիռները ամբողջությամբ պահպանված դիմաշերտ։ Միայն բնական կրկնօրինակումը բուսական էքստրակտնորով նրանց համար է, ովքեր գնահատում են իրական և ինքնատիպ կաշվի բնորոշումները։
Full Grain կատեգորիայի կաշվի ծագումը՝ Տոսկանիա գավառ՝ Իտալիայի կենտրոնում գտնվող մարզ։
Այս մարզում գտնվում են գրեթե բոլոր գործարանները մասնագիտացված այս կատեգորիայի կաշվի վրա։ Այն պատմական մարզ է՝ կաշվեգործ մշակման և պատրաստման վարպետներով։ Տոսկանայի մայրաքաղաքը՝Ֆլորենսիան է, լցված դարերի նստարաններով և ձեռագործ կաշվե աքսեսուարների առևտրով։ Հենց Տոսկանիայում են գտնվում համաշխարհային անուններով շատ իտալական կոշիկների էքստրա դասի ապրանքանիշեր,ինչպիսիք են,օրինակ Salvatore Ferragamo-ն։
CUOIETTO ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԿԱՇԻ
Cuoietto -ն բուսական դաբաղման կաշի է (իտալերենից՝ cuoio -կաշի)։ Կաշվի հաստությունը 2մմ է,որի դիմաշերտը ծածկված է բարձր դիմացկունությամբ պոլիուրեթանային ծածկույթով,որը պաշտպանում է մեխանիկական ազդեցության,աղտոտման և խոնավության ավելորդ զգայունությունից։ Պոլիուրեթանը նաև կատարում է մակերեսը գունավորելու դեր,այսինքն կաշիների ծածկույթը փչացնող շատ ներկերի փոխարեն օգրագործվում է պոլիուրեթանային շերտը։ Cuoietto իտալական կաշվի հիանալի գույները ժամանակակից կամ դասական կահույքի ֆոնին ձեր օֆիսի տարածքը կդարձնեն վառ և նորաոճ։